Հասարակություն 

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը կոնգրեսականների պատվիրակության` Հայաստան այցի վերաբերյալ

Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ժողովրդավարական գործընկերության (HDP) պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան հնարավորություն է տալու ԱՄՆ օրենսդիրներին ուղղակիորեն համագործակցելու Հայաստանի խորհրդարանի` իրենց գործընկերների հետ և արձանագրելու Հայաստանի` վերջերս տեղի ունեցած հիասքանչ առաջընթացը` սկսած միջազգային մակարդակով ճանաչված` իշխանության սահմանադրական փոխանցումից, ամենուր հավանության արժանացած ազատ ու արդար ընտրություններից մինչև լայնամասշտաբ ժողովրդավարական զարգացում և կառավարման ոլորտում առաջընթաց: Այս մասին ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ըստ նրա` Ներկայացուցիչների պալատի պատվիրակության և Հայաստանի խորհրդարանի համագործակցությունն առաջ կմղի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի առանցքային առաջնահերթությունները, այն է`

– ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության օրենսդրական բաղադրիչի ուժեղացում (գործադիր իշխանության ազդեցության կառուցողական հավասարակշռում),

– Հայ և ամերիկացի մասնակիցների` որպես ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության ընդլայնման շահագրգիռ կողմերի, հնարավորությունների հետագա ընդլայնում,

– ԱՄՆ-Հայաստան քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների կայուն, ռազմավարական բարելավման ուղղությամբ առաջխաղացում:

 

Նույն շարքից