«2013-ին, տպավորված երևանցիների շնորհակալական խոսքերից, որոնք ասվում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքում կատարված տարբեր աշխատանքների համար, պատրաստեցի այս հոլովակը որն այն ժամանակ այդպես էլ չհրապարակեցի:
Հոլովակում ներառել էի արդեն բարեկարգված բակերն ու խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ծաղկապատ ու ոռոգվող կանաչապատ տարածքները, վերագործարկված շատրվաններն ու ցայտաղբյուրները, նկարազարդված կամարանցումներն ու նոր նստարանները, նաև գեղարվեստական լուսավորությամբ ձևավորված շենք-շինություններն ու արձանները:
Այդ ամենն ու, դեռ մի բան էլ ավելի, արվել էր հենց Տարոն Մարգարյանի պաշտոնավարման այդ կարճ ժամանակահատվածում, ինչի համար էլ մարդիկ անկեղծորեն շնորհակալ էին նրան: Բայց այն ժամանակ չհրապարակեցի, քանզի գիտեի, որ իրեն դուր չի գա մարդկանց անկեղծ շնորհակալության, թեկուզև առանց ավելորդ գունազարդման, այս կերպ մատուցումը։ Որովհետև Տարոն Մարգարյան Մարդու համար ամենամեծ գնահատանքը միշտ եղել և մնում է մարդկանց հետ անմիջական շփման ժամանակ ստացած ջերմությունն ու գնահատականը...
Հաջորդող տարիներին, անշուշտ, արվեց շատ ու շատ ավելին: Արվեց սիրով և նվիրումով ու էլի առանց ավելորդ անգամ տարփողելու և ի ցույց դնելու: Արվեց հանուն երևանցու և ավելի լավ Երևանի, ինչի համար էլի ու նորից հազարավոր երևանցիներ ի սրտե այսօր էլ ասում են.
Շնորհակալությու՛ն, պարոն Մարգարյան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը։