Քաղաքականություն 

Դուք այստեղ դասախոս չեք. Լենա Նազարյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

analitik.am

Պարոն Պետրոսյան ուզում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին հիշեցնել, որ Դուք այստեղ դասախոս չեք և պետք է դադարեք պատգամավորներին ասել, թե ով ինչ գիրք ու օրենքներ պետք է կարդա, որովհետև պարոն Պետրոսյանի կարդացած գրքերն իրեն չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որոնք մարդու իրավունքի տեսանկյունից ուղղակի խայտառակություն են: Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ իրենց խմբակցությունում լինեն մարդիկ, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ իրենց խմբակցությունում լինի մարդ, որը ՀՀ երկրորդ քաղաքն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ փոսից չենք կարողանում հանել: Հորդորում եմ Պետրոսյանին այլևս չխոսել մեր կարդացած գրքերից և հորդորում եմ որևէ մեկին որևէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն և դրոշակ, որովհետև հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու, այլ ավելի ազնիվ ու խիզախ լինելու մասին է»,-ասաց Լենա Նազարյանը:

Նույն շարքից