Բարի օր Տնտեսություն 

Արփինե Հովհաննիսյանը ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին. Լուսինե Մկրտչյան

analitik.am

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն Analitik.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Արփինե Հովհաննիսյանի գրառումն այն մասին, թե ինչով պետք է զբաղվի ՊԵԿ նախագահն, ինչով՝ ոչ, ասաց. « Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ ուղղակի կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխնախագահը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումներ, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին ։Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն՝ որպես իրավաբանի, քաջ ծանոթ պետք է լինի :Հակառակ պարագայում, այն ինչ հրապարակվել է տիկնոջ ֆեյսբուքյան էջում, նորմալ է որպես սոցցանցային գրառում և ընկալվում է՝ որպես քաղաքական PR, ինչը ևս ընկալելի է»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրառում էր կատարել ՀՀ ՊԵԿ նախագահի լիազորությունների մասին:

Նույն շարքից