Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել երկրների ղեկավարների հայտարարություններին, այդ թվում նաև դրանց, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ում ԱԳ նախարարների խորհդրի նիստի ժամանակ: Այնտեղ աշխատանքի բոլոր հիմնարար ուղղությունները կան, իհարկե դետալները գաղտնի են»,-ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է մարդասիրական ոլորտում Մնացականյանի և Մամեդյարովի պայմանավորվածություններին, Լավրովը ենթադրել է, որ կողմերը հետաքրքրված են դրանց կատարմամբ: