Լուսավոր Հայաստան խմբակցությունը որոշել է, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահամանդրական օրենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով մեզ տրված լիազորություններով, առաջարկել ընդունել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մասին և հույս հայտնելով, որ Ազգային ժողովը միասին կկայացնի վերջինիս պաշտոնանկ անելու որոշումը:
Այս մասին Մարուքյանը հայտարարեց այն բանից հետո, երբ նշեց, որ Ջանջուղազյանը նորմալ պատասխաններ չի տվել իրենց հարցապնդմանը. «8-9 հարցերիից մի քանիսին մի տողանոց պատասխան է տրվել, թե տես այսինչը, կամ՝ այնինչը: Դա խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է, դրա համար այն պետք է ունենա իր հետևանքը»: