Հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է իր դռները 6 տարի ժամկետով փակել այցելուների համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տաճարի ներկայացուցիչ Պատրիկ Շովեին:
Այս մասին հոգևորականն այսօր խոսել է տեղի գործարարների հետ հանդիպմանը:
Շովեն նշել է, որ հրդեհի արդյունքում տաճարի մի մասը լրջորեն վնասվել է՝ չկոնկրետացնելով, թե ինչի մասին է խոսքը:
Հայտնի չէ նաև, թե որտեղ են աշխատելու տաճարի 67 աշխատակիցները այս տարիների ընթացքում: