Հասարակություն 

Հայերի հաղթանակից հետո Ադրբեջանի առաջին նախագահը փախավ Ռուսաստան. Ռուսական պարբերական

Ռուսական «Аргументы и Факты»  պարբերականը հոդված է հրապարակել տարբեր երկրների գործիչների մասին, ովքեր տարբեր տարիներին քաղաքական ապաստան են խնդրել Ռուսաստանից: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն՝ նշելով, որ այդ գործիչներ թվում է նաև Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ով Մոսկվայից ապաստան է խնդրել 1992 թվականին:

Պարբերականը գրում է, որ Մութալիբովն Ադրբեջանի նախագահ ընտրվել է 1991 թվականին՝ ստանալով քվեների 98,5 տոկոսը: Սակայն վերջինիս պաշտոնավարումը շատ կարճ է տևել: Այն բանից հետո, երբ Արցախում պատերազմ է սկսվել, և ադրբեջանական ուժերը ջախջախիչ պարտություններ են կրել, ինչի արդյունքում հայկական ուժերն ազատագրել են Խոջալուն, Մութալիբովը հրաժարական է ներկայացրել: Հրաժարականից 2 ամսի հետո Ադրբեջանի առաջին նախագահը փորձել է վերադարձնել իշխանությունը, սակայն տապալվել է և քաղաքական ապաստան է խնդրել Մոսկվայից:

Մութալիբովի և ադրբեջանական պետության միջև հակամարտություն ավարտվել է միայն 2011 թվականին, երբ առաջինը հայտարարել է, որ Ադրբեջանը շարժվում է ճիշտ ուղղությամբ:

 

Նույն շարքից