Քաղաքական 

Ես չեմ սիրում հեռվից գալ, ուղիղ հարց եմ տալիս, ինչու չեք կատարում Ձեր խոստումը. Գորգիսյանը՝ Փաշինյանին

Հարգելի վարչապետ, ես չեմ սիրում հեռվից գալ, ուղիղ հարց եմ տալիս: 2018 թվականի մայիսի 1-ին Դուք ԱԺ ամբիոնից հայատարարեցիք, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Հարգելի պարոն վարչապետ, ինչու չեք կատարում Ձեր խոստումը: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Փաշինյանին, հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Շատ է խոսվում այն մասին, որ մենք ինչ-որ մի բան հայտարարում ենք առանց այլ կարծիքներ հաշվի առնելու և կան դեպքեր, երբ մենք մեր հայտարարությունների վերաբերյալ մեր դիրքորոշումները հավասարակշռում ենք դրան հակադրվող կարծիքներով: Այդ հայտարարությունն անելիս մենք չենք խոսել կոնկրետ ժամկետների մասին: Ես ուզում եմ ասել, որ Ձեր ասած ժամկետում Հայաստանում տեղի է ունեցել ոչ միայն հեղափոխություն, այլ նաև տեղի է ունենում կառավարման համակարգի փոփոխություն, ինչն իրականացնելիս պետք է առաջ գնանք բալանսավորված քայլերով: Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության, իսկ առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի արդունավետությունն այս կարգավիճակում: Եկեք  արձանագրենք, որ այդ մարմիններն այս կարգավիճակում գործում են մեկ տարի: Այսինքն, Ոստիկանությունը՝ որպես վարչապետին ենթական մարմին գործում է ուղիղ մեկ տարի: Ես ինքս խնդիրներ եմ տեսնում այդ մարմինների գործունեության մեջ, սակայն չեմ գտնում, որ տարին մեկ պետք է փոխենք կարգավիճակը: Այս փուլում մենք այդ մարմինների գործունեությունն այս կարգավիճակում կվերլուծենք և ըստ այդմ կգանք հետևությունների:

Ուզում եմ արձանագրել նաև, որ կառավարության կառուցվածքը փոխելու արդյունքում 17-ի փոխարեն լինելու է 12 նախարարւթյուն և այդ փոփոխությունները որոշակի սթրեսներ են պարունակում, դրանք պետք է ճիշտ դոզայավորել, որպեսզի պետական կառավարման համակարգը խառնաշփոթի չվերածվի: Այս փուլում մենք առաջնահերթ համարել ենք կառավարության կառուցվածքի փոփոխությունը, իսկ հաջորդ փուլում կանդրադառնանք այդ հարցին»,-ասաց Փաշինյանը:

Գորգիսյանն իր հերթին նշեց, որ այս կարգավիճակը կա 2002 թվականից, ոչ թե մեկ տարի. «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:

Վարչապետը կրկնեց, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը մեկ տարի է, որ վարչապետին ենթակա են, մինչ այդ եղել են կառավարությանն առընթեր մարմիններ:

Նույն շարքից