Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ-Դատախազություն հեռակա երկխոսությունը շարունակվում է

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից՝ խորհուրդ տալով ընթերցողներին՝ դատելու, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել՝ փորձելով, թերևս հակասություն գտնել, իսկ ավելի ճիշտ՝ ստեղծել ՀՀ գլխավոր դատախազի՝ այսօր լրագրողներին տված ճեպազրույցում խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացրած հիմնավորումների հետ:

Նախ՝ պետք է շնորհակալություն հայտնեմ հարգելի պաշտպաններին՝ դատական ակտի այդ հատվածը հրապարակելու համար, քանի որ այդպիսով ակնհայտ են դարձրել, որ դրանում իսկապես չկա որևէ մեկնաբանություն, թե ինչո՞ւ է նշված իրավանորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանդիսանում պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող:

Ուստի հորդորում եմ մեր գործընկերներին իրենց մեկնաբանություններում զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, ՀՀ գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից և ուշադիր ընթերցել կամ դիտել ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ առթիվ արտահայտած մտքերը, որոնք տարընթերցումների տեղիք չեն տալիս:
ՀՀ գլխավոր դատախազը ոչ թե հերքում է 2009թ. կայացված դատական ակտում դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու իրողությունը (տեսանյութում գլխավոր դատախազը հենց նույն նորմն է վկայակոչում), այլ նշում է, որ տրված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նախկին 300-րդ հոդվածի համեմատ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող գնահատելու պարզաբանումները և հիմնավորումները՝ վերը նշված նորմի բառացի մեջբերմամբ: Որոշումից փաստաբանների ներկայացրած հատվածը նշվածի ակնհայտ վկայությունն է:

 

 

  • 17
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից