Հասարակություն 

Կփռենք ասֆալտին, պատերով կտանք, վզներից կբռնենք. Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Վանևան համայնքում տիրող իրավիճակի մասին, որտեղ գյուղացիների մի մասը պահանջում են համայնքապետի հրաժարականը, իսկ վերջինս նշում է, որ հրաժարական չի ներկայացնելու, կարծիք հայտնեց, որ համայնքներում, որտեղ հեղափոխությունից հետո նման իրավիճակ է ստեղծվել, պետք է հրաժարական տան ու նոր ընտրություններ լինեն. «Եթե օրինակ Զարթոնք գյուղի մասով մենք միջամտեինք, կհայտարարեին, թե կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա: Իսկ երբ միջադեպ ու սրացում եղավ, հարցնում են, թե ո՞ւր է նայում կառավարությունը»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Վանևանում ճանապարհ փակողների մոտ դանակներ են եղել, վարչապետն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում կհայտնվեն. «Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել: Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք: Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով, կպլստան, հաջորդ պահին վզներից բռնելու ենք: Որևէ մեկը չփորձի դանակ, գողականներ խաղացնել»:

  • 134
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    136
    Shares

Նույն շարքից