Բարի օր Հասարակություն 

Ովքե՞ր են այն 50 000 հոգին, ովքեր նոր աշխատանք ունեն և ուրախությամբ կնշեն «Քաղաքացու օրը»

analitik.am

«Թափանցիկ իշխանության թափանցիկ աշխատատեղերը

Օրեր անց հայ քաղաքացիների մի մասը կնշի իր տոնը՝ «Քաղաքացու օր»-ը։

Ակամայից տարին գարնան կեսին ամփոփելու ու գնահատելու կարիք է զգացվում։ Հինն այլևս թողնելով անցյալում հասկանանք ներկան ու հետևություններ անենք ապագայի համար։

Ինչպե՞ս վստահենք կառավարությանը, որը չի կատարում կամ անզոր է կատարել իր տված խոստումներն ու պետության առջև ծառացած խնդիրները, ինչու՞ են խորթի պես վերաբերվում քննդատող այլախոհներին, ինչու՞ հստակ դիրքորոշում չունեն տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ հակաքրիստոնեական արատավոր երևույթ, ինչու՞ սահմանադրության մեջ այդպես էլ փոփոխություններ չարվեցին, ինպե՞ս մեր երեխաները սիրեցին դասադուլն ու ուսուցչին նսեմացնելը, ինչպե՞ս է ատելությունն ու հայհոյանքը սերմ գցել մեր «վիրտուալ սրտերում», ինչու՞, ինչո՞ւ, ինչու՞․․․

Հարցեր, որոնց պատասխանները վիճակագրական տվյալների տեսքով նկարվում են ու մատուցվում հանրությանը ինչպես հարմար է։ Սակայն իրականում գրեթե ոչինչ չի փոխվել․ Բարձր վարձատրվում են պետական ծառայողները, քանի որ այլևս կոռումպացված չեն և նրանց մեծ գումար է պետք բարեկեցիկ կյանքի համար, իսկ հասարակ քաղաքացին «յոլա կգնա», Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձները բարձրացրին, մնացածը կսպասեն, հրատապ չէ:

Շուտով քաղաքապետարանի աշխատակիցներին անգլերենի դասընթացների կուղարկեն, որովհետև առանց անգլերենի իմացության անհնար է աշխատել Երևանի քաղաքապետարանում․․․

Երևի թե բոլորը գոհ են թափանցիկությունից։ Գոհ են, բայց գործադուլ ու բողոքի ակցիաներ են անում։

Հարցերի այս շարանում գիտե՞ք որն է ամենակարևորը․ «Ովքե՞ր են այն 50 000 հոգին, ովքեր նոր աշխատանք ունեն և ուրախությամբ կնշեն «Քաղաքացու օրը»։ Գուցե այնքան թափանցիկ են այդ աշխատատեղերը, որ չե՞ն երևում․․․ Գրե՛ք մեկնաբանություններում, եթե դուք հիսուն հազարից մեկն եք»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

Նույն շարքից