Քաղաքականություն 

Գևորգ Պետրոսյանը «ֆոռա» է տալիս Լենա Նազարյանին և հրավիրում բանավեճի

analitik.am

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:

Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն...

Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ...

Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...

Նույն շարքից