Բարի օր Տնտեսություն 

Պապս ասում էր՝ մարդու լեզուն առյուծ ա, բայց որ կապերը շատ բաց թողեց, առաջինը իրեն կուտի

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական... Մեզ է ասում... Միքայել Մելքումյանն է ասում...

Չէ, դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք՝ խոսեք։ Ես հլը որ ուշադիր ու հաճույքով լսում եմ բոլորիդ։

Հա, պապս ասում էր՝ մարդու լեզուն առյուծ ա, բայց որ կապերը շատ բաց թողեց, առաջինը իրեն կուտի։ Պապս իմաստուն մարդ էր։

Update: Մի ուրիշ հարցազրույցի մեջ էլ ասում է, որ հանձնաժողովում հավաքված են կիսագրագետ, գիտելիքներ չունեցող, պլինտուսից ցածր դատողություններ ունեցող մարդիկ։

Ուսանողներն էին բարևում ժողից։

Նույն շարքից