Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի խորհրդականը գաղտնի մեկնել է Ռուսաստան

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլլը չհայտարարված այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Հիլլը զբաղեցնում է Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով տնօրենի պաշտոնը: Նա Ռուսաստան է մեկնել Սպիտակ տան պատվիրակության հետ: Այցի ընթացքում հանդիպում է եղել ՌԴ ԱԽ և ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

Պարբերականը գրում է, որ Հիլլի այցի մասին հրապարակային հայտարարություն կողմերը չեն արել: Նա ոչ մեկ անգամ է նախագահի խորհրդականի կարգավիճակով մեկնել Ռուսաստան, սակայն ամերիկյան կողմը պնդել է, որ այդ մասին չհայտարարվի:

 

Նույն շարքից