Քաղաքականություն 

Երեկ «հակամարտող» կողմերին միավորել էր «Ամերիա» բանկը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։

Այս «դեպքն» ուշագրավ է նրանով, որ ընդամենը օրեր առաջ նրանք հրապարակավ պատերազմի մեջ էին։ Սկսել էր մարզպետը՝ քաղաքապետին մեղադրելով սաբոտաժ անելու, իրեն չենթարկվելու մեջ։ Գևորգյանն էլ հակադարձում էր, թե մարզպետն իր անձնական խնդիրներին քաղաքական աստառ է տալիս։ Երեկ «հակամարտող» կողմերին միավորել էր «Ամերիա» բանկը։ Նրանք ջերմ ու սիրալիր էին միմյանց հանդեպ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից