Գլխավոր Քաղաքականություն 

ԱՄՆ-ն առաջարկով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

analitik.am

ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 15-ին, Մոսկվայում:

«Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռնությամբ:  Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի ավելացման արդյունքում կարելի է հուսալ, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի…Երեկ հրավեր է եղել ԱՄՆ-ից այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը սեփական ջանքերը կգործադրի հակամարտության գործընթացում առաջընթացի համար»,-ասել է Մամեդյարովը:

 

Նույն շարքից