Գլխավոր 

Չափդ ճանաչիր. Հլը սուս մնա. Լեզվակռիվ Ազգային ժողովում

analitik.am

Ձեզ ինչ պետք է, թե մեր խմբակցությունից քանի հոգի է ելույթ ունենում, Ձեր խմբակցությունը 88 պատգամավոր ունի, քանի՞սն են պարբերաբար ելույթ ունենում: Հետո, եկել եք այստեղ ոնցոր յարմրկա եկած լինեք՝ կոստյում, տաբատ, վարտիք, անդրավարտիք, զուգագուլպա: Ծրագրից խոսեք, թե ինչ ունեք ժողովրդին ասելու, ինչ տնտեսական ծրագիր ունեք, ինչ սոցիալական խնդիրներ եք լուծելու: Գիտենք, որ դուք էլ շոր ունեք, ի՞նչ եք եկել այստեղ շորերի անուններ եք տալիս: Այսօր՝ ապրիլի 18-ին, խորհրդարանում, դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին, հայտարարեց «ԲՀԿ»-ական Գևորգ Պետրոսյանը:

Ավելի վաղ Հովակիմյանը նշել է, որ «ԲՀԿ»-ից միշտ նույն մի քանի պատգամավորներն են ելույթ ունենում ու հարցեր տալիս, չնայած խմբակցությունում կա 2 տասնյակից ավել պատգամավոր: Հովակիմյանը նշել էր նաև, որ «ԲՀԿ»-ի ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, ամբիոնից առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարի հունվարին:

Պետրոսյանը նշեց, որ իրենք տալիս են առարկայական հարցեր. «Դուք վերջին անգամ երբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես կարող եմ հեռախոսի համարով ասել, թե կես ժամ առաջ ում հետ եմ խոսել, ինչ խնդիր է բարձրացվել: Իսկ դուք գալիս եք այստեղ ու խոսում եք Ֆուլ հաուսի դերասանների մասին»,-ասաց Պետրոսյանը:

«Իմ քայլից» արձագանքեցին Պետրոսյանի հայտարարությանը, ինչին վերջինս պատասխանեց. Հլը սուս մնա:

Լեզվակռվին ստիպված եղավ միջամտել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ կոչ անելով հանդարտվել:

«ԲՀԿ»-ական Սերգեյ Բագրատյանն իր հերթին նշեց, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը որևէ մեկից առավել չէ, ավելի խելացի չէ. «Պարոն Հովակիմյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, թե առաջին անգամ ելույթ ունեցավ: Դուք առաջին անգամ այնքա՜ն բան չեք արել Ձեր կյանքում: Պետք է Ձեր չափը ճանաչեք: Թող սա վերջին դեպքը լինի, ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո այլ կերպ կլինի: Կամ մենք իրար հարգում ենք, կամ վերջացնում ենք այս թատրոնը: Մենք չենք եկել այստեղ մարդկանց վիրավորելու համար: Դուք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասելու: Մենք թույլ չենք տալու»:

Նույն շարքից