Հասարակություն 

Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։

Aysor.am-ն, իր հերթին հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանին, հայտնում է, որ քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում միայն ասել է, որ պայմանագրային զինծառայողին այս պահին վիրահատում են։ Վերջինս հրազենային վիրավորում ստացել է այսօր։

Նույն շարքից