Քաղաքականություն 

Մի՛ անտեսեք ձեր գերանները. Իմ քայլի պատգամավորը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց անցյալը

analitik.am

Ես հավատում եմ, որ պարոն Մարուքյանն մանրաթելերի մանրամասնության կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնությունները, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, ցանկություն չենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրել: Առավել ևս ցանկություն չենք ունեցել այդ կոստյումների մանրամասնություններին ծանոթանալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, խորհրդարանում հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ավելի վաղ ԼՀ խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշե էր, որ այսօրվա իշխանությունները կրում են Սերժ Սարգսյանի կոստյումը, ուղղակի փոխում են մի քանի կոճակ:

Ապա Հավոկիմյանը դիմեց ԲՀԿ-ին՝ հայտարարելով, որ ԲՀ խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել այս տարի հունվարին. «Դիմացինին  կոմպետենտության մեջ մեղադրելու համար հիշեք, որ սեփական խմբակցության ելույթ ունեցող կազմում միշտ նույն 5-6 մարդիկ են եղել, չնայած երեք տասնյակ պատգամավոր ունենալուն: Մեր ընդդիմադիր գործընկերներին հորդորում եմ՝ դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք տեսնել ձեր գերանները: Մի անտեսեք ձեր գերանները, առերեսվեք դրանց հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ»:

Նույն շարքից