Հասարակություն 

Վերադառնում եմ Բեռլին. Սահմանադրական դատարանի դատավոր չընտրված թեկնածու

analitik.am

Սահմանադրական դատարանի դատավոր չընտրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ընկերներ,

ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։ Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ։

Մի քանի օրից վերադառնում եմ Բեռլին իմ սովորական կյանքի ռիթմին։ Բայց ես հիշում եմ ու կհիշեմ ձեր յուրաքանչյուրի բարի վերաբերմունքն իմ հանդեպ, յուրաքանչյուր ոգևորիչ խոսքը, ձեր անմնացորդ աջակցությունը։ Հիշում եմ նաև իմ շատ ընկերների լռությունը։

Կրկին շնորհակալություն ձեր բարի վերաբերմունքի համար, դուք շատ մեծ հարստություն եք ինձ համար։ Առանց ձեզ ես այսքանն էլ չէի կարողանա անել։

Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյան, սակայն ԱԺ-ն չընտրեց նրան:

 

Նույն շարքից