Գլխավոր Հասարակություն 

Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց ՔԿՀ-ներից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Պետք է հասկանալ մի շատ կարևոր բան, պարտադիր չէ, որ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի ու ասի, թե ինչ պետք է անել: Ի՞նչ է նշանակում, որ ՔԿՀ-ներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Եվ այդ ՔԿՀ-ի պետը շարունակում է աշխատել իր պաշտոնում: Այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսի փաստ իրեն հայտնի չէ, որ հանձնուք չի ստուգվում. «Կան խնդիրներ ռապիսկաների հետ, որոնք ստուգվում են: Որևէ մեկի խցի դուռը բաց չէ, որևէ մեկն արտոնյալ չէ, ում խուցը չեն խուզարկում ու ստուգում: Այո, հայտնաբերվում են արգելված իրար»:

«Հեռախոսնե՞ր էլ չկան»,-հարցրեց վարչապետը:

«Կան, մենք պարբերաբար հայտնաբերում ենք»,-ասաց Զեյնալյանը:

Վարչապետը նշեց, որ հայտանբերելուց առաջ պետք է ճանապարհները փակել, որոնցով դրանք մտնում են ՔԿՀ. «Եթե ավանդույթների մասին խոսենք, կարող եմ ասել, որ հայտնաբերվում են, հետո վերադարձվում: Պետք է ճանապարհները փակել, որովհետև այսօր Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց ՔԿՀ-ներից, հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ»:

Զեյնալյանը նշեց, որ հեռախոսների դեմ պայքարում գուցե լավագույն տարբերակը դրանք խլացնելն է, քանի որ դրանցով նաև ազարտային խաղերի են մասնակցում:

«Առանց ՔԿՀ-ների աշխատակիցների աջակցության դա հնարավոր չէ իրականացնել: Եկեք ամեն ինչ չպայմանավորենք ռապիսկաների, խլացուցիչների չլինելով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև խոսեց քրեակատարողական հիմնարկներում հայտնվողների մասին՝ նշելով, որ մարդուց շատ մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի նա բանտից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ, հետևաբար պետք է քայլեր ձեռնարկվեն այս հարցը կարգավորելու ուղղությամբ։

Նույն շարքից