Հասարակություն 

Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք. Նիկոլ Փաշինյանը՝ Արտակ Զեյնալյանին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ցանկացավ իմանալ, թե ինչ սնունդ է տրվում կալանավորներին:

Զեյնալյանը նշեց, որ անձամբ բազմիցս համտեսել է այդ սնունդից, ստուգումներ են կատարվում, դիտորդական խմբեր կան, կապ կա նաև պատգամավորների հետ. «Այս պահին որևէ դիտողություն չկա»:

Նախարարը հայտնեց, որ հիմա մտածում են սննդի նախապատրաստումը վերապատվիրակելու մասին և հաշվարկներ են արվում այս մասով, որպեսզի դրսում սնունդը պատրաստվի. «Պիլոտային ծրագիր ենք իրականացրել Գորիսում ու արձագանքները դրական են: Այլ ընկերություն է պատրաստում սնունդը և պատրաստի մատուցում: Շատ որակով սնունդ է: Սրանով մենք նաև կոռուպցիոն ռիսկը կբացառենք»:

«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք այդքան պատկերավոր ներկայացնելով»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից