Քաղաքականություն 

Այսինքն վերանայել եք այն դիրքորոշումը. Վարչապետը խոստովանե՞ց

analitik.am

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի էությունը հետևյալն է, զինվորական հերթապահության իրականացնող զինվորական ծառայողից պարտատիրոջ հաշվին գանձել ոչ ավել, քան՝ 10 տոկոս գումար: Մենք հանդես ենք եկել ալտերնատիվ առաջարկությամբ, որ դա սահմանվի 30 տոկոսի չափով ու լինեն մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի հաստատել ծառայություն իրականացնելու հանգամանքը: Մենք եկել ենք համաձայնության, դրական եզրակացություն ենք տվել՝ այս փոփոխություններով հանդերձ, պարոն Բագրատյանը համաձայն է դրա հետ: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Այսինքն վերանայել եք այն դիրքորոշումը, որ ընդդիմադիր պատգամավորների առաջարկածն ավտոմատ մերժում եք»,-հայտարարեց վարչապետը:

«Չէ, ավտոմատ երբեք չենք մերժել»,-պատասխանեց նախարար Զեյնալյանը:

 

Նույն շարքից