Հասարակություն 

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում 7 հայ կա /անուններ/

analitik.am

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների անունները: Ցանկում հայտնվել են նաև հայեր:

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկի 29-րդ տեղում հայտնվել է «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ դոլար: Ցանկի 32-րդ տեղում Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է, ում կարողությունը հասնում է 3,5 միլիարդ դոլարի:

Ցանկի 44-րդ տեղում Անդրեյ Օհաջանյանցն է՝ 2,3 միլիարդ դոլարով, 103-րդում՝ Ռուբեն Վարդանյանը՝ 950 միլիոնով:

Նիկոլայ ու Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են՝ 800 միլիոն դոլարով, իսկ 146-րդ տեղում Սերգեյ Ավդոլյանն է, ում կարողությունը հասնում է 700 միլիոն դոլարի:

Նույն շարքից