Հասարակություն 

Արցախի պահպանողական կուսակցության խորհրդանիշները

analitik.am

Կուսակցության դրոշը՝ սպիտակ, լայնության եւ երկարության չափերի 1:1.5 հարաբերակցությամբ պաստառ է, որի կենտրոնում պատկերված է ԱՊԿ խորհրդանշանը:

ԱՊԿ խորհրդանշանը պատկերում է Արցախի ավելի քան 2000 տարեկան տնջրի ծառը՝ սաղարթախիտ վիճակում, որը խորհրդանշում է մի կողմից Արցախի բազմադարյա պատմությունը, նրա խոր արմատները եւ զորությունը, մյուս կողմից՝ փխրունությունն ու պահպանման անհրաժեշտությունը:

Տնջրու առջեւ պահապան հրեշտակն է, որի աջ ձեռքում սուրն է՝ խորհրդանշելով երկիրը պաշտպանելու ու պահպանելու ժողովրդի պատրաստակամությունը եւ ուժը, ձախ ձեռքում՝ գիրքը, որը խորհրդանշում է հավատքը եւ օրենքի գերակայությունը:

Հրեշտակի աջ կողմում պատկերված է հայոց արեւախաչը՝ ութ թերթիկներով, որոնցից յուրաքանչյուր զույգը ներկված է Արցախի դրոշի գույներով, եւ որից սկիզբ է առնում Արցախի Հանրապետության դրոշը:

Խորհրդանշանը եզերված է «Արցախի պահպանողական կուսակցություն» գրությամբ:

Դավիթ Բաբայան

Նույն շարքից