Բարի օր Հասարակություն 

Վիճակը Նեապոլում էր կրիտիկական, 2012-ին. Հայկ Մարությանի հումորով պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցում է կառավարության նիստին: Վերջինիս կառավարություն հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառավարությունը քննարկում է ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցը, որոնք պետք է օգտագործվեն աղբահանության գործում:

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն ավտոմեքենաներ գնելու հարցում քայլեր ձեռնարկել է, սակայն դրանք Հայաստանում կլինեն միայն հունիս-հուլիս ամիսներին, իսկ մինչ այդ քաղաքապետարանը խնդրում է կառավարությանը մի քանի մեքենա ձեռք բերել, որպեսզի իրավիճակը շտկվի:

Հարցին, թե որտեղից են գնվելու մեքենաները, Մարությանը նշեց, որ այդպիսի ավտոմեքենաները չեն պահեստավորվում՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն դրանք գտնելու համար և վստահություն հայտնելով, որ մի քանի հատ հաստատ կգտնեն:

Վարչապետ Փաշինյանի հարցին, թե աղբահանության հարցը արդյո՞ք կրիտիկական է Երևանում, Մարությանն ասաց, որ վիճակը կրիտիկական էր 2012 թվականին, Նեապոլում. «Ես լուսանկարները կուղարկեմ կտեսնեք: Իսկ մենք մինչև կրիտիկական երկար ճանապարհ ունենք, և ես հույս ունեմ չենք հասնի դրան: Վիճակը, որը հիմա ստեղծվել է, շատ օբյեկտիվ է, մենք հայտնվել ենք այս իրավիճակում» :

Նույն շարքից