Հասարակություն 

Կարող եմ երդվել, որ հաստատ ավելի վատ է լինելու. Փոխվարչապետ Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Պետք է հասկանանք, թե ինչ ձևով ենք աղբը մշակելու՝սկսած նրանից, թե ինչ ձևով ենք այն հավաքելու, մինչև այն, թե վերամշակման արդյունքում ինչ ենք անելու: Իսկ այն խնդիրը, որն այսօր ունի պարոն Մարությանը, դա ընդամենը մեկ ֆրագմենտ է, որի ճիշտ լուծումը չենք գտնելու, եթե ամբողջ ստրատեգիան չորոշենք: Այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով աղբահանության խնդրի մասին:

Ապա դիմելով քաղաքապետ Մարությանին՝ փոխվարչապետ Գրիգորյանը հարցրեց. «Մենք գնեցինք մեքենաները, դրանց բազայի հիման վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնելո՞ւ: Դա շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու ու ավելի թանկ է լինելու: Կարող եմ հենց հիմա երդվել»:

Մարությանը նշեց, որ պետք չէ երդվել. «Մենք ուսումնասիրել ենք և պարզել ենք, որ եվրոպական երկրները ետ են վերադառնում մոդելին, որ համայնքներն իրենց վրա են վերցնում այդ գործը, քանի որ մասնավորը հետապնդում է միայն շահույթ»:

Կառավարությունում քննարկվում է ավտոմեքենաներ գնելու հարցը, որոնք պետք է տրամադրվեն Երևանի քաղաքապետարանին աղբահանություն իրականացնելու համար:

 

 

Նույն շարքից