Հասարակություն 

Չի կարող նման բան լինել, որ վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր տա. Սանասարյան

Մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ, սակայն դա չի ենթադրում, որ կարող է արտահոսք լինել, իսկ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևիցե ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա բիծ անել: Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի ու ազնիվ ապրելու արդյունքում: Ինչ նախաքննական մարմին էլ լինի, ինչ ցուցմունք տվող էլ լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ով ասաց, որ հարցաքննվել է, առերեսվել է, ասել է այն, ինչ իրեն հայտնի է:

Նշենք, որ Սանասարյանն ունի կասկածյալի կարգավիճակ և որոշ տեղեկություններով, առաջիկայում նրան մեղադրանք է առաջադրվելու, քանի որ նրա դեմ ցուցմունք են տվել:

Սանասարյանը նշեց, որ ինքը միշտ պայքարելու է կոռուպցիայի դեմ ու շարունակելու է դա անել նույնիսկ գերեզմանից:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ չգիտի, թե ում է խանգարում, սակայն տեսնում է, որ որոշ շրջանակներ փորձում են ստեղծել էմոցիանալ իրավիճակ, որի արդյունքում ինքը դուրս կգա վարչապետի դեմ, ինչը չի կարող լինել. «Ես վստահում եմ վարչապետ Փաշինյանին: Չի կարող նման բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր տա: Ես նման բան բացառում եմ»:

Սանասարյանը նշեց, որ երբեք չի վախեցել որևէ մեկից, հիմա էլ չի վախենում, որովհետև չի կարող որևէ կոռուպցիայի մեջ լինել:

ՊՎԾ պետն ասաց, որ խոսել է վարչապետի հետ, կիսել է իր մտահոգությունները՝ հավելելով, որ երկրի վարչապետը չի կարող միջամտել նախաքննությանը, ուղղակի պետք է հետևի գործընթացին. «Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, կազատի պաշտոնից, իսկ ես եթե չվստահեմ նրան, դիմում կգրեմ ու դուրս կգամ»:

  • 33
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    35
    Shares

Նույն շարքից