Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանին սխալ են զեկուցել. Նախկինում հասարակ լրագրող, պատգամավոր Հովակիմյան

analitik.am

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը զգացված է, որ Գագիկ Ծառուկյանը հետարքրվել է իր կենսագրութամբ, սակայն վստահեցնում է, որ վերջինիս ինֆորմացիա տվողը սխալ տեղեկությունենր է տվել, քանի որ ինքը ՀԺ-ում աշխատել է 15 տարի և երբեք աշխատանքից չի հեռացել:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հետաքրքրվել է Հովակիմյանի կենսագրութամբ ու պարզել է, որ վերջինս 10 տարի հասարակ լրագրող է աշխատել Հայկական ժամանակ թերթում ու 18 անգամ ազատվել է աշխատանքից:

«Եթե նկատի ունեն այն, որ ես մի քանի ամսով ընդհատել եմ լրագրողական գործունեությունը, դա եղել է անձնական պատճառներով: Իսկ եթե անձը հեռացվում է լրատվամիջոցից, այլևս երբեք չի վերադառնում այդ լրատվամիջոց: Իսկ տվյալ դեպքում պետք է ասեմ, որ սխալ են զեկուցել: Ինչ վերաբերում է հասարակ լրագրող լինելուն, ապա ես դրանով հպարտ եմ: Ես լրագրողական գործունեության տարիները համարում եմ իմ կենսագրության ամենալուսավոր տարիներից: Ես հպարտ եմ այդ տարիների համար: Սակայն այստեղ էլ անճշտություն կա, քանի որ վերջին տարին ես եղել եմ թերթի տնօրենը, ոչ թե լրագրող»,-ասաց Հովակիմյանը:

 

Նույն շարքից