Հասարակություն 

Կարիք չկա պետբյուջեից վատնել այդ 124 միլիոնը սեփական փառքը օրացույցում ամրագրելու համար

ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:

Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։

Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։

Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ։

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

  • 260
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    262
    Shares

Նույն շարքից