Բարի օր Հասարակություն 

Բաջանաղը թշնամի է, բարեկամ չէ. Մի խինդ, մի ուրախություն՝ Ազգային ժողովում

analitik.am

Ազգային ժողովում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում  Գարեգին Բաղրամյանի թեկնածության հարցը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Բաղրամյանին, ցանկացավ իմանալ վերջինիս կարծիք, թե ինչու է առաջարկվել հենց իր թեկնածություն՝ մասնագիտական ունակությունների՞, թե Վանեցյանի քենակալը լինելու համար:

Բաղրամյանը վստահեցրեց, որ երկրորդ տարբերակը բացառվում է՝ հիշեցնելով, որ ինքը մինչ Էներգետիկայի նախարար նշանակվելը երկար տարիներ աշխատել է հանձնաժողովում:

Իր հերթին Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ բաջանաղը թշնամի է, բարեկամ չէ, ինչից հետո ծիծաղը պատեց ամբողջ ԱԺ դահլիճը:

 

 

Նույն շարքից