Քաղաքականություն 

Իմ քայլի պատգամավորները Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնում

analitik.am

Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցապնդումներին՝ հայտնում եմ, որ ես ու Իմ քայլը խմբակցության մի շարք այլ պատգամավորներ հանդես ենք գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է կառավարությանն ու վարչապետին ենթական մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը նշեց, որ այսպիսով Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, փոփոխությունների արդյունքում հրավիրվելու են Ազգային ժողով և պատասխանելու են պատգամավորների հարցերին:

Մեծամասնության ղեկավարը, նաև խնդրանքով դիմեց բոլոր գործընկերներին՝ վերադառնալ կառուցողական ու բովանդակային քննարկումներ դաշտ՝ աշխատանքը շարունակելու միայն այդ տիրույթում:

Նույն շարքից