Քաղաքականություն 

Ոչ մեկից աշխատանք չեմ խնդրել. Իմքայլականի պատասխանը Ծառուկյանին և Տոնոյանին

analitik.am

Քանի որ, հայտնի պատճառներով կենսագրականս հետաքրքրություն է առաջացրել ևս մեկ անգամ այն ներկայացնեմ.

Այսպես, ՀԺ-ում աշխատել եմ 15 տարի (ոչ թե 10)

Երբևէ աշխատանքից չեմ հեռացվել: Երկու անգամ անձնական հանգամանքներով պայմանավորված լրագրողական գործունեությունս ՀԺ-ում դադարեցրել եմ 2005-ի նոյեմբերից 2006-ի հունվար և 2011-ի դեկտեմբերից 2012 փետրվար:

2012-ի նոյեմբերից 2013-ի նոյեմբերը հանդիսացել եմ ՀԺ հրատարակիչ Դարեսկիզբ ՍՊԸ-ի տնօրենը:

2014-ի հունվարից 2014-ի հոկտեմբերը Պանորամա կայքում աշխատել եմ, որպես քաղաքական մեկնաբան:

2014-ի հոկտեմբերից 2016-ի նոյեմբերի 1-ը աշխատել եմ Ժողովուրդ օրաթերում, որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

2017 թվականի մայիսից 2019-ի հունվարի 14-ը եղել եմ ԵԼՔ խմբակցության փորձագետը:

Մի դիտարկում ևս ոչ մեկից աշխատանք չեմ խնդրել: Իսկ ճշմարտությունն այն է, որ 2015 թվական ամռանը հեղինակային հեռուստահաղորդման ծրագիր եմ ունեցել, այն կյանքի կոչելու նպատակով բանակցել եմ մի քանի հեռուստաընկերությունների պատասխանատուների հետ, որոնց թվում հանդիպել եմ նաև Իվետա Տոնոյանի հետ՝ Կենտրոն հ/ը-ում իմ ծրագիրն իրագործելու հնարավորությունը քննարկելու նպատակով:

Կենսագրությանս առնվազն վերջին 21 տարին հրապարակային դաշտում է եղել:

Հ.Գ. «Հասարակ» լրագրող աշխատելուս 14 տարիները համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջանը:

Նույն շարքից