Հասարակություն 

Այսօր մահացած զինծառայողն ինքնասպանություն է գործել սիրած աղջկա համա՞ր. Առավոտ

analitik.am

Այսօր վաղ առավոտյան Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ հրազենային վիրավորումով տեղափոխված ու մահացած պայմանագրային զինծառայողը Կոտայքի մարզի Զովք գյուղից էր: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Մահացածը 24 ամյա Նարեկ Սաֆարյանն է:

Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է կատարել: Ծոցագրպանում, իսկապես, երկտող է թողել, առայժմ դրա բովանդակության մասին լռում են:

Երկտողը, ըստ գյուղի նախկին ղեկավար Նորիկ Գեւորգյանի, քննիչների մոտ է:

Նարեկ Սաֆարյանն ունի երկու քույր, մեկ եղբայր, որը ծառայում է Արցախում:

Մանրամասն՝ aravot.am

Նույն շարքից