Բարի օր Հասարակություն 

Կոչ եմ անում հարգել անմեղության կանխավարկածը. Նարեկ Մալյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

analitik.am

Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրում. «Կոչ-խնդրանք իմ բոլոր ընկերներին և համակիրներին` հարգել մեր պետության իրավական ռեժիմը: Անկախ իմ կամ ձեր անձնական կամ քաղաքական վերաբերմունքից առ դեպի Դավիթ Սանասարյանը, կոչ եմ անում հարգել անձի անմեղության կանխավարկածը: Սա ֆբ սռաչի թեմա չի, իրավական գործընթաց է և քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ ցանկացած մարդ համարվում է անմեղ:

Վերջին 11 ամիսներին անմեղության կանխավարկածը օրվա իշխանության կողմից ամեն օր բռնաբարվել է բոլոր հնարավոր դիրքերով: Բազմաթիվ էին դեպքերը, երբ քրեական գործ հարուցելուն զուգահեռ ընթանում էր մարդկանց անհիմն սևացնելու և խայտառակելու գործընթաց: Մի եղեք օրվա իշխանության պես, տարբերվեք նրանցից: Սիրեք պետությունը և ոչ թե անձանց:

Կանխավ շնորհակալություն»:

Նույն շարքից