Քաղաքականություն 

Ամեն ինչ անում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից:

Ներկայումս Երևանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների թեմաներից մեկը հենց այդ հարցն է, որպեսզի կոնգրեսականների լոբբինգի շնորհիվ հնարավոր լինի ստանալ այդ հրավերը: ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումներն ապահովելու համար այդ աշխատանքին են կցվել նաև Փաշինյանի սատելիտ հ/կ-ները, որոնք կապեր ունեն ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ կամ ֆինանսավորվում են վերջիններիս կողմից:

Մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ակնարկներ են եղել նաև նորանշանակ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Թե որքանով արդյունավետ կլինեն ջանքերը, ցույց կտա ժամանակը, սակայն, մեր տեղեկություններով, ամերիկացիներն այս առիթով մի քանի ակնարկ, այնուամենայնիվ, արել են՝ հատկապես կապված Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական գծի մեջ որոշ քայլերի, այդ թվում՝ Սիրիա զորամիավորում ուղարկելու փաստի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից