Հասարակություն 

Ապրիլն այսուհետ, իրոք, Քաղաքացու ամիս է. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքացու օրվա համար հատկացված 124 մլն. դրամի մասին։

Սիրելի ընկերներ, եթե նախկինում Կառավարությունը նման գումարային հատկացումներ էր կատարում, միասին քննադատում էինք, համոզված լինելով, որ գումարները զարտուղի ճանապարհներով հայտնվելու է մի քանի հոգու գրպանում, իսկ կազմակերպվող միջոցառումը լինելու է ցածրակարգ "գլխառադ"։Եվ ամենակարևորը՝ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։

Հիմա, եկեք մի քիչ ազատվենք մեր մտքերի այս ուղղվածությունից , որ գումար չկա, որ պետք է խնայել, որ խնդիրները շատ են։Ազատվենք մեր ընտանիքի և հարազատների վրա գումար խնայելու ցանկությունից, չէ՞ որ պետությունն իր ընտանիքի անդամների՝ քաղաքացիների համար, տոն է կազմակերպում։ Եթե հարցը միայն գումարին և խնդիրներին վերաբերվի, ապա գումարը միշտ էլ չի բավականեցնելու, չլուծված հարցեր և սոցիալական խնդիրներ միշտ էլ լինելու են։ Աշխարհում նման պետություն գրեթե չկա, որ լիակատար ներդաշնակություն լինի՝ խնդիրների թվի և բյուջեի միջև:

Հիմա ինչ եմ ասում, եկեք ապրիլի 27֊ին նշենք Քաղաքացու օրը, նշենք տարիների շարունակ "մենք ենք տերը մեր երկրի" վանկարկող քաղաքացիների օրը և աշխատենք այնպես, որ հաջորդ տարի ավելի մեծ շուքով և բարձր տրամադրությամբ նշենք։

Կենացի նման դարձավ գուցե, բայց դա կարևոր չէ,կարող է մի քիչ սենտիմենտալ թվացի, բայց դա էլ կարևոր չէ... Ապրիլն այսուհետ, իրոք, Քաղաքացու ամիս է։

Մի ափսոսացեք պարգևատրել ինքներդ Ձեզ մեկ տարի առաջ բոլորիդ ջանքերով տեղի ունեցած քաղաքացիական զարթոնքի համար։

 

Նույն շարքից