Վերլուծական Քաղաքականություն 

Որը պետք է լինի փոխվարչապետերի գլխավոր առաքելությունը

analitik.am

Կասկածից վեր է, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը դա զուտ նախարարությունների քանակը և ցանկը սահմանող իրավական ակտ չէ:

Այդ նախագծով ազդարարվում է թե Կառավարությունը, մեր պետության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, ո՞ր ոլորտներն է դիտարկում որպես ռազմավարական կարևորության ոլորտներ: Այս առումով, ի թիվս մի շարք ընդիմադիր պատգամավորների, առավելապես հիմնավորված էին Էդմոն Մարուքյանի առաջարկությունները, թերևս միայն մեկ լրացումով՝ կապված Կառավարության մեջ փոխվարչապետերին վերապահված դերակատարման հետ:

Փոխվարչապետերի գլխավոր առաքելությունը պետք է լինի նախարարարական կոմիտեների գործունեության համակաարգումը՝ դրանով իսկ ապահովելով կառավարման համպատասխան բնագավառում Կառավարության գործունեության ծրագրով և Վարչապետի հանձնարարականներով նախանշված քաղաքականության իրականացումը: Ուստի փոխվարչապետերի թվաքանակն էլ պետք է համապատասխանի նախարարական կոմիտեների քանակին՝ ֆինանսատնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և սոցիալական-իրավական կոմիտեներ:

Ընդ որում կառավարման յուրաքանչյուր բնագավառի նախարարական կոմիտեի կազմում ընդգրկվում են համապատասխան նախարարները: Վերջիներից բացի բոլոր կոմիտեներում պետք է ներկայացված լինեն ֆինանսների և արդարադատության նախարարությունները՝ ոչ պրոֆիլային կոմիտեներում՝ նախարարի տեղակալի տեսքով: Կոմիտեների կազմում պարտադիր ընդգրվում է Վարչապետի համապատասխան խորհրդականը և կոմիտերի քարտուղարը: Անշուշտ Վարչապետի որոշմամբ փոխվարչապետին կարող են պատվիրակվել նաև այլ պարտավորթւուններ` օրինակ սփյուռքի հետ կապերի համակարգումը:

Կառավարության գործունեության այս կազմակերպական մոդելը շատ տարածված է միջազգային պրակտիկայում և ժամանակի քննությունն է բռնել հատկապես Մեծ Բրիտանիայում:

Այս լրամշակմամբ Էդմոն Մարուքյանի առաջարկը, թերևս, ամենախոստումնալիցն էր:

ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյան

Նույն շարքից