Տոկիոյի կենտրոնական թաղամասերից մեկում աղբատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել թեթև մարդատար ավտոմեքենայի հետ բախումից հետո:
Հայտնի է, որ վթարի արդյունքում տուժել է առնվազն 10 մարդ: Տուժածների թվում կա 20-ամյա մայր և վերջինիս մանկահասակ երեխան: Նրանց վիճակը ծանր է: