Հասարակություն 

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է բնակարանի վարձավճարի փոխհատուցում

analitik.am

Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես ԱՀ-ում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանի միջամտությամբ կատարվել է քաղաքացու բնակարանային պայմանների ու փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն, և արդյունքում փոխհատուցվել է նրա բնակվարձը՝ ամսական համարժեք գումարի չափով:

Հիշեցում.  Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԼՂՀ կառավարության N 381-Ն առ 14 հուլիսի 2016թ.՝ «Պետական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող  փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ:

 

Նույն շարքից