Քաղաքականություն 

Շարմազանովը նշեց, թե ինչով է Նիկոլ Փաշինյանը տարբերվում Հին Հռոմի ղեկավարներից

analitik.am

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը գնաց բացահայտ պոպուլիզմի: Նա մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան: Վերջերս Վիեննայում ուղիղ միացմամբ հետևում էինք Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Մտնում է Փաշինյանը, գալիս է Ալիևը, սաղ ազգով սպասում ենք, որ հեսա Բակո Սահակյանն է գալու, սակայն նա չկա: Այ պարոն Փաշինյան ջան, բա դու ես ասել, բա ինչի՞ չկա Սահակյանը, ինչի՞ մեկ տարվա ընթացքում այնպես չես աշխատել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Որովհետև նոր իշխանությունների համար ամբողջությամբ ձև է ու զրո բովանդակությունը: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ Նախկին փոխխոսնակը, խոսելով այն մասին, թե ինչով է Նիկոլ Փաշինյանը տարբերվում Հին Հռոմի ղեկավարներից, ասաց, որ Հին Հռոմում տալիս էին հաց ու տեսարաններ, որոնք ճաշակով էին, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում հացը միայն իրենց համար է, իսկ տեսարանները՝ շատ ու անճաշակ:

Նույն շարքից