Երբ Շուռնուխում համասեռամոլության լկտի քարոզ էր տեղի ունենում, Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը լռեց, երբ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության բաժանմունքի վրա և ապտակեցին ոստիկանին, Փաշինյանը, ով հայտնի է իր աննպատակ լայվերով ու սելֆիներով, լռեց, երբ ԿԳ սուպերնախարարը, ով Փաշինյանի աջ կամ ձախ հենարանն է, ընդունեց հայտնի, չհասկացանք գալուբոյ ա տրանսգենդեր ա, Կարաբինային ու նա էլ ասաց, որ բավարարված է հանդիպումից, որևէ մեկը չասաց՝ լավ ի՞նչ եք քննարկել, որ բավարարված է, ի՞նչ են քննարկել նրանք: Այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ բնականաբար քննարկել են տրանսգենդերության քարոզի հարցը:
«Ես օրինակ դեմ եմ, որ տրանսգենդերը ելույթ ունենա ԱԺ ամբիոնից, ոնց հասկացա, Մարուքյանն այնդքան էլ վատ չի նայում: Հիմա ես ուզում եմ իմանալ, Նիկոլ Փաշինյանը, ով ծնվել ու մեծացել է ավանդական ընտանիքում, ով իրեն առաքելական եկեղեցու հետևորդ է համարում, կո՞ղմ է, թե՝ դեմ տրանսգենդերի քարոզին ԱԺ ամբիոնից: Նա լռում է, ասում է, որ մեր ժամանակ է անձնագիր ստացել: Դա կապ չունի, խոսքը վերաբերում է նրան՝ քարոզին դեմ է, թե կողմ»,-նշեց Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակը նաև քննադատեց կառավարության որոշումը, որ 124 միլիոն է տրամադրվելու «Քաղաքացու օրը» տոնելու համար. «Փաշինյանը սրտաճմլիկ հայտարարում է, որ տատիկ-պապիկները սոված են, լացացնում էր: Տատիկ-պապիկները կշտացե՞լ են արդեն: Բա այդ գումարը նրանց տուր, ապրիլյանի հերոսների ընտանիքներին տուր»:
«Այս մեկ տարին ստի կեղծիքի ու սուտ սպասումների մեկ տարի էր»,-եզրափակեց Շարմազանովը՝ հավելելով, որ դրական առաջընթաց կա, որը կապված է մեր մարզիկների հետ, ովքեր մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում, ինչը Փաշինյանի կառավարության դրական նվաճումն է, սակայն այն ժամանակ Արսեն Ջուլֆալակյանն օրինակ աշխարհի չեմպիոն էր դառնում, իսկ հիմա ՝ Եվրոպայի փոխչեմպիոն: