Բարի օր Հասարակություն 

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից:

 

Նույն շարքից