Հասարակություն 

«Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն. news.am

Երևանի փողոցներում ասֆալտի վրա  #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած  5 քաղաքացի ներկայացվել  է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է  NEWS.am-ը՝ հղում անելով  ոստիկանությանը։

Քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանց բաց են թողել։

NEWS.am–ի տեղեկություններով՝ ոստիկանություն տարված քաղաքացիները  «Իմ քայլը» դաշինքի անդամներ են։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից