Գլխավոր Հասարակություն 

Ես վստահում եմ ԱԱԾ-ին. Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

analitik.am

Փաստերը հասանելի չեն, նախաքննության մարմինը դեռ աշխատաքներ ունի անելու: Քննություն է ընթանում, փաստերը կներկայացվեն, մենք տեղյակ կլինենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին:

Նազաարյանը նշեց, թե իրենք ասել են, որ կառուպցիայի, չարաշահումների, վատնումներ դեմ պայքարում բաժանում չի լինելու յուրայինների և օտարների. «Կարծում եմ, որ արդեն համոզվել եք դրանում»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ  կասկածներ չունի ԱԱԾ-ի գործողությունների մասով. «Ես ասացի, որ ամենահամառ բանը փաստն է, երբ փաստերը լինեն, կխոսեն բոլորը: ես իհարկե վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին: Դավիթ Սանասարյանն էլ կարող է պաշտպանվել»:

Նազարյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակը չի հեղինակազրկում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

ԱԺ փոխխոսնակը նաև բացառեց, որ հիմա որևէ պաշտոնյայի գլխին կարող է գործ սարքվել. «Բացառում եմ նաև, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում կմնա անպատիժ»:

 

 

Նույն շարքից