Հասարակություն 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60 ամյակը

analitik.am

Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Փաշինյանը, փոխարեն ձգտի հասնել նրանց մակարդակին,  նրանցից յուրաքանչյուրին փորձում է գցել ներքև:

«Օրինակ ես միշտ ձգտել եմ սովորել Վահան Հովհաննիսյանից, Արտաշես Թումանյանից, Յուրի Բախշյանից, Ալբերտ Բազեյանից, Տիգրան Թորոսյանից, ովքեր եղել են ԱԺ փոխխոսնակ: Ես փորձել եմ հասնել նրանց մակարդակին: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով կապ չունի Արցախյան ազատամարտի հետ՝ ի տարբերություն նախորդների, իր կյանքում որևէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար եկել է ու իր դմփ դմփ հույի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ Արցախյան ազատամարտին»,-նշեց Շարմազանովը:

Շարամզանովի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60 ամյակը. «Ուղերձ չի եղել, լսե՞լ եք: Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը, փոխարեն ձգտի հասնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին, փորձում է ամեն ձև նսեմացնել Արցախյան շարժումը: Այսօր Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են, սա խայտառակություն է: Չի լինում այդպես: Ադրբեջանում ցնծություն է, որ Քոչարյանը ձերբակալված է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նրանք հերոսներ են: Իսկ Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանությունները, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու: Կոմունիստներն էլ 70 տարի Նժդեհ, Արամ Մանուկյան, Քաջազնունի էին ոչնչացնում: Այսօր կոմունիստները մոռացվեցին, իսկ մյուսները կան»:

Նույն շարքից