Քաղաքականություն 

Գործերը թողել եմ ու եկել հատուկ ելույթ ունենալու համար. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Ես հիմա հատուկ թողել եմ գործերն ու եկել եմ: Պետք է գնայի Հոկտեմբերյան, որտեղ բամբակի արտադրություն ենք նախատեսել, որը եղել է Խորհրդային Միության ժամանակ: Հիմա նախնական քայլերն ենք անում, 1000 հեկտար ցանել ենք, իսկ հետո կավելացնենք: Դրանից հետո տեքստիլի գործարանը կկառուցենք Արմավիրում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ եկել է Ազգային ժողովի ցեմենտի հարցով հատուկ ելույթ ունենալու համար:

Նշենք՝ ԲՀԿ-ականները ցանկանում են, որ ցեմենտի կլինկերը հարկվի, սակայն կա մյուս կողմը, որոնք պնդում են, որ դա կազդի ցեմենտի գնի վրա, թանկացումներ կլինեն: ԲՀԿ-ականների խոսքերով, եթե տուրքը չբարձրանա, տեղի արտադրությունը կկանգնի, աշխատատեղեր կփակվեն:

Ծառուկյանը նշեց, որ իրենք թույլ չեն տալիս իրենց որևէ մեկին վիրավորել, սակայն թույլ էլ չեն տա, որ որևէ մեկն իրենց նկատմամբ նման քայլ անի: Նրա խոսքերով, եթե մյուս կողմը կարողանա հիմնավորել, որ իրենք են ճիշտ, ինքը կընդունի դա. «Ծրագրի շուրջ էլ ասացի՝  եթե ինձ կապացուցեն, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր է, կողմ կքվեարկենք»:

Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդը նաև ելույթ  ունեցավ ԱԺ ամբիոնից:

 

Նույն շարքից