Գլխավոր Հասարակություն 

Ես վստահ եմ, որ Քոչարյանը մարտի 1-ին կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան

analitik.am

Մարտի 1-ին եղել է 10 սպանություն: Մեզ պետք է իմանալ, թե ովքեր են եղել սպանողները, ովքեր են եղել հրաման տվողները և ինչպես է դա եղել: Այս մասով չկա որևէ բան բացահայտված, ես չգիտեմ: Բացահայտվե՞լ է, թե ով է ժողովրդի վրա կրակելու հրամանը տվել: Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ Մարտի 1-ի մասին են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանը վստահ է, որ կրակելու հրամանը չի եղել Ռոբերտ Քոչարյանից. «Այդ ժամանակ արդեն ընտրությունները եղել էին: Քոչարյանն արդեն հանձնում էր: Մնացածը դուք մտածեք: Քննություն է գնում հիմա, ես անուններ չեմ տալիս»:

Բաբայանի խոսքերով, պետք է բացահայտել, թե ով է հրաման տվողը եղել, ովքեր են եղել կատարողները, քանի որ ժողովրդին դա է հետաքրքրում:

Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանին մեղադրում են Սահմանադրական կարգը տապալելու մեջ, Բաբայանն ասաց, որ գործը  կբերեն դատարան, կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը:

Նույն շարքից