Այսօր, փոխարեն հարցը քննարկեն, հարցնում են, թե ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես այն նվեր կտամ հայտարարություն անողին, իսկ եթե չէ, մյուս օրը նա պետք է դրա համար պատասխան տա, թե ինչի համար է այդպիսի հայտարարություն անում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարել էր, որ կարող է հիշեցնել, թե ով և ինչպես է 17 տարի առաջ ձեռք բերել Արարատցեմենտ գործարանը 200 հազար դոլարով:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ցեմենտի հարցը: «ԲՀԿ»-ականները պնդում են, որ Հայաստան ներկրվող ցեմենտի կլինկերը պետք է հարկվի, իսկ մյուս կողմում պնդում են, որ դա կազդի ներկրվող ցեմենտի գների վրա, ինչը կհանգեցնի նաև այլ թանկացումների: